Իրինա Դուբցովայի իմիջային փոփոխությունը թեժ քննարկման առարկա է դարձել (լուսանկար)
Վերջերս Իրինա Դուբցովան հաճախ է Instagram-ում համակրելի լուսանկարներ հրապարակում: Երգչուհին ապացուցել է, որ նաև առանց շպարի հրաշալի տեսք ունի:
Սակայն օրերս երգչուհին իսկապես զարմացրել է իր երկրպագուներին իր նոր կերպարով: Ավանդական դարձած հարթ մազերով սանրվածքի փոխարեն նա նոր լուսանկարում ունի նուրբ ալիքներով սանրվածք: Այս մասին հայտնում է Cosmo.ru-ն:
Երգչուհու իմիջային կտրուկ փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ մարտի 23-ին նա մենահամերգ է ունեցել «Crocus City Hall»-ում՝ «Սիրիր ինձ երկար» խորագրով:
Երկրպագուներին դուր է եկել երգչուհու իմիջային փոփոխությունը, և նրանք դրական մեկնաբանություններ են թողել լուսանկարի տակ: