Իրանում բժշկական ուղղաթիռ է վթարվել. կա 10 զոհ
Իրանի Ֆարս շրջանում բժշկական ուղղաթիռ է վթարի ենթարկվել: Դեպքի հետևանքով մահացել է 10 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «IRNA»-ին:
«Անձնակազմի վեց անդամ, մեկ բուժաշխատակից և երեք ուղևոր մահացել են դեպքի հետևանքով, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:30-ին»,- հայտնել է տեղացի պաշտոնյան:
Հաղորդվում է, որ ուղղաթիռն այն երկու ուղղաթիռներից մեկն է, որոնք շրջանում արտակարգ առաջադրանքներ էին կատարում: Ուղղաթիռի վթարի պատճառները դեռևս չեն նշվել: