Հայտնի է ամենավատ դերասանի անունը՝ ըստ «People» ամսագրի (լուսանկար)
Ջեյք Ջիլենխոլը, ով առաջադրվել է «Օսկար»-ի, «Ոսկե գլոբուս»-ի, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակակիր է: Նա նաև համարվում է 2006 թվականի 50 ամենագեղեցիկ մարդկանցից մեկը, սակայն ըստ «People» ամսագրի` ժամանակին նա ճանաչվել է ամենավատ դերասանը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Պիտեր Ջեքսոնն անվանել է նրան «ամենաահավոր դերասանը, ով ցանկացել է նկարահանվել ֆիլմերում»: Սակայն դերասանը ներկա պահին ստորագրել է 7 պայմանագիր, այդ իսկ պատճառով թերագնահատել դերասանի հնարավորություններն այդքան էլ ճիշտ չէ: