Կայացել է Դիմա Բիլանի մասնակցությամբ «Հերոս» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
Ռուսաստանի մայրաքաղաքի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվել է Յուրիա Վասիլիևայի պատմական «Հերոս» դրաման, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել երգիչ Դիմա Բիլանը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Կինոցուցադրության կազմակերպիչները զարդարել էին կինոթատրոնի սրահը 20-րդ դարի ոգով, հյուրերին տեղափոխելով շքեղության և գեղեցկության մթնոլորտ: Դիտումից առաջ հավաքվածներին սպասում էր հատուկ պատրասված գործողություն, որի ժամանակ ելույթ են ունեցել Արտյոմ Օվչարենկոյի և Աննա Տիխոմիրովայի բալետը:
Ելույթով հանդես է եկել Մեծ թատրոնի երիտասարդ պարողների ղեկավար` Սերգեյ Ֆիլինը: