ԱՄՆ-ի մասնակցությունը միջազգային գործերում չպետք է ունենա եսասիրական նպատակներ. Սերգեյ Լավրով
ԱՄՆ-ի մասնակցությունը միջազգային գործերում չպետք է ուղղված լինի եսասիրական շահերի բավարարմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Խոսքը նրա մասին չէ, որ պետք է հետ պահել ԱՄՆ-ին միջազգային խնդիրների լուծման համար որոշումներ կայացնելուց, այլ նրա մասին, որ ամերիկացիների մասնակցությունը կենտրոնացած չլինի եսասիրական շահերի բավարարմանը, այլ՝ միջազգային անվտանգության ապահովմանը և նպատակասլաց զարգացմանը»,- ասել է Սերգեյ Լավրովը: