Դոնաթելլա Վերսաչե գիրք է գրել (լուսանկար)
Պարզվում է Դոնաթելlա Վերսաչեն ոչ միայն հավաքածուներ է ստեղծում իր նորաձևության տան համար, այլև գրում է գրքեր: Հայտնի Ջաննիի քույրը թողարկել է «Versace Book» անվանմամբ գիրք, որտեղ որոշել է պատմել ավելի ճիշտ ցուցադրել «Versace» տան պատմությունը: Գրքում են հայտնվել նկարներ ցուցադրություններից նաև նկարներ, որոնք արվել են «Versace»-ի համար` Սթիվեն Մայզելի, Րիչարդ Ավեդոնի, Իրվին Պենի և այլ նորաձևության լուսանկարների լուսատուների հետ: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Գրքի էջերին հայտնվել են թոփ-մոդելներ Նաոմի Քեմփբելը, Լինդա Եվանգելիստան, Քրիստի Տարլինգտոնը, ինչպես նաև բազմաթիվ աստղեր, որոնք կարմիր գորգի համար ընտրել են մոդելավորողի զգեստները:
Գրքի վրա Դոնաթելլա Վերսաչեի հետ միասին աշխատել են «W» ամսագրի գլխավոր խմբագիր Սթեֆանո Տոնկին և նորաձևության քննադատ Թիմ Բլանքսը: Այն կհանվի վաճառքի 2016 թվականի սեպտեմբերի 20-ից: