Փոլ Մաքքարթնին հանդես է գալու «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմում
Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին նկարահանվում է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 5-րդ մասում: Այս մասին հայտնել է Deadline-ը և նշում, որ դեռևս հայտնի չէ, թե ինչ դերում հանդես կգա Մաքքարթնին:
«Կարիբյան ծովի ծովահենները. Մահացածները հեքիաթներ չեն պատմում» այս ֆիլմի թվով 5-րդն է: Ֆիլմում նկարահանվում է Ջոնի Դեպը: Այն կցուցադրվի 2017 թվականի մայիսին:
«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի 3-րդ մասում նկարահանվել է «The Rolling Stones» խմբի Քիթ Ռիչարդսը, ով հանդես է եկել Ջեկ Վորոբյեյի հոր դերում: