Ինչ են խոսել Քերրին ու Պուտինը 4 ժամ շարունակ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև զրուցը տևել է 4 ժամ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Բացելով Քերրի հետ զրույցը Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, որպես կանոն, կարողացել են շփման կետեր գտնել և աշխատել երկկողմ և բազմակողմ հարթակներում:
Իր հերթին ԱՄՆ-ի պետքարտուղարը առաջարկել է Պուտինին քննարկել ԱՄՆ-ի մի շարք առաջարկություններ Ուկրաինայում իրադրության հնարավորինս շուտ կարգավորման համար:
Կարճ ողջույններից հետո Պուտինն ու Քերրին շարունակել են հանդիպումը փակ դռների հետևում:
Սերգեյ Լավրովը, խոսելով կողմերի բանակցությունների մասին, նշել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման համար նրանք այլընտրանք չեն տեսնում Մինսկի համաձայնագրերի իրականացման համար:
Իսկ ԱՄՆ-ի պետքարտուղարը մամլո ասուլիսում նշել է, որ Օբաման պատրաստ է հանել հակառուսական սանկցիաները, եթե կատարվեն Մինսկի համաձայնագրի դրույթները:
Թե Քերրին, թե Լավրովը բանացությունները համարել են կառուցողական: