Միայն Օբամայի դիրքորոշման շնորհիվ մենք Սիրիայում նման հաջողության հասանք. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը հասկանում է, որ Սիրիայում իրադրության կարգավորման շուրջ ձեռնարկված գործողություններն իրականություն դարձան միայն ԱՄՆ-ի ղեկավարության և նախագահ Բարաք Օբամայի դիրքորոշման շնորհիվ: Այս մասին հաղորդում է РИА «Новости»-ն:
«Մենք հասկանում ենք` այն, որ մեզ հաջողվեց սիրիական ուղղությամբ հաջողության հասնել, հնարավոր եղավ միայն Միացյալ Նահանգների բարձրագույն քաղաքական ղեկավարության, նախագահ Օբամայի դիրքորոշման շնորհիվ»,- նշել է Պուտինը:
Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերրին Պուտինի հետ հանդիպման ժամանակ իր ցավակցություններն էր հայտնել ԱՄՆ-ի նախագահի և ժողովրդի անունից Դոնի Ռոստովում կործանված «Բոինգի» կապակցությամբ: