Թուրքիայում ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչ կին է ձերբակալվել
Թուրքիայի արևելքում ոստիկանությունը ենթադրյալ մահապարտ-ահաբեկչի է ձերբակալել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Hurriyet-ին:
Նշվում է, որ կինը գնտվում է հետախուզվող անձանց ցուցակում: Նա մեղադրվում է ահաբեկչական գործունեություն ծավալելու մեջ:
Ենթադրյալ մահապարտ-ահաբեկիչը ձերբակալվել է Մուշ քաղաքում: Ոստիկանությունը չի հաղորդել, թե ահաբեկչական որ խմբավորմանն է նա պատկանում:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ Բրյուսելի ահաբեկչության մեջ մեղադրվողը 2 անգամ գտնվել է Թուրքիայում և ամեն անգամ արտաքսվել է երկրից: