Գայդուլյանի հարսնացուի մեկնաբանությունը՝ դերասանի հետ բաժանվելուց հետո
«Ունիվեր» սերիալի դերասան Անդրեյ Գայդուլյանի նախկին հարսնացուն իր միկրոբլոգում կիսվել է դերասանի հետ իր բաժանությունից հետո ունեցած զգացմունքների մասին: Այս մասին գրում է 7days-ը:
«Աչքերս բացեցի, ու առաջինը, որ մտածեցի, դա այն էր, թե ի՞նչ անել, ինչի՞ց սկսկել: Անորոշությունը վախեցնում է: Դժվար է դուրս գալ հարմարավետության և կայունության գոտուց: Հարկավոր է սովորել ինքնուրույն որոշել ամեն բան և պատրաստ լինել ամեն ինչի: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ ամեն ինչ լավ է լինելու: Պետք է սպասել, թե ինչ կտա քեզ ճակատագիրը: Անկախությունն ինձ համար չէ, բայց կյանքն ինձ ստիպում է, որ ես արթնանամ ու ապրեմ նորովի»,-ասել է Դիանա Օչիլովան:
Նշենք, որ Գայդուլյանի ապաքինվելուց հետո, զույգը որոշել է բաժանվել: