Ժամանակն է, որ Արևմուտքը վերացնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու 2-րդ տարվա առիթով, ժամանակ է, որ Արևմուտքը վերանայի իր դիրքորոշումը և վերացնի սահմանված պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Forbes-ին:
Հրապարակման համաձայն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրականացնելու համար բավականին մեծ ռեսուրսներ ծախսելով, Արևմուտքը քիչ բանի է հասել: Ոչ ոք այլևս չի հավատում, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինային:
ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և 28 երկրների ԱԳ նախարարները հայտարարել են, որ մտադիր են շարունակել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցների քաղաքականությունը: