Արտակարգ իրավիճակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում. կան տեղեկություններ, որ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է
Այս պահին Զվարթնոց օդանավակայան են ժամանում ոստիկանության, Ազգային անվտանգութան ծառայության, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով աշխատակիցներ:
Ահազանգ է ստացվել, որ այսօր Երևան-Մոսկվա թիվ 558 չվերթի ինքնաթիռը պայթելու է: Ինքնաթիռը պետք է մեկնի ժամը 20:45-ին:
Operativ.am-ը մանրամասներ իմանալու նպատակով կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ այս պահին տեղեկատվությունը ստուգվում է, տարվում են աշխատանքներ: