Դի Կապրիոյին Ճապոնիայում դիմավորել են արջի համազգեստով (լուսանկարներ)
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Survivor» ֆիլմը ներկայացրել է Ճապոնիայում: Այս մասին գրում է Reuters-ը:
Դերասանին Ճապոնիայում ընդունել են երկրպագուները, որոնց մի մասը արջի համազգեստով է եղել: Նշենք, որ Ֆիլմում գլխավոր հերոսի վրա արջ է հարձակվում:
Դի Կապրիոն վերջին 2 տարվա ընթացքում առաջին անգամ է Տոկիո այցելել: Մամուլի ասուլիսի ժամանակ նա ասել է, որ կինոարվեստով զբաղվում է ոչ նրա համար, որ իրեն մրցանակներ տան:
«Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի շարունակեմ լավ ֆիլմեր ստեղծել»,-ասել է դերասանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դի Կապրիոն առաջարկ էր ստացել այցելել Յակուտիա: