Կլիչկոյի կինը՝ հետծննդաբերական դեպրեսիայի մասին
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի կինը` հոլիվուդյան դերասանուհի Հայդեն Փանեթիերը, խոսել է հետծննդաբերական դեպրեսիայի մասին: Այս մասին գրում է People-ը:
2014թվականին Փանեթիերը Կլիչկոյին աղջիկ էր պարգևել: Այժմ նա գտնվում է վերականգնողական կենտրոնում: Նրա խոսքով՝ նման օգնությունից օգտվելու մեջ ամոթ բան չկա:
«Դու ուզում ես քեզ լավ զգալ, նորից վերադարձնել այն երջանիկ պահերը և չես կարողանում դա անել: Այն ինչ դուք տեսնում եք, դա մթություն է բոլոր կողմերից»,-ասել է նա:
Ավելի վաղ Կլիչկոյի կինն ասել է, որ հղիությունն ու ծննդաբերությունն իր մարմնի և առողջության վրա բացասաբար են անդրադարձել: