Բացահայտված է Վիկտորյա Բեքհեմի իդեալական կազմվածքի գաղտնիքը (լուսանկար)
Շատերն են իրենց հարց տալիս, թե ինչպես է կարողանում Վիկտորյա Բեքհեմը պահպանել իր իդեալակակն կազմվածքը 4 երեխա ունենալուց հետո: Իհարկե առանց դիետաների ֆիզիկական ծանրաբեռնվածության չէր ստացվի: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Սակայն իդեալական արդյունքի հասնելու համար պետք է մշտապես հետևել «անհամ» մենյուի բոլոր կանոններին:
Հարցազրույցում անկեղծացել է Վիկտորյայի 41-ամյա խոհարարը՝ Վոլֆգանգ Պակը, և բացահայտել ընտանիքի սննդակարգի գաղտնիքը:
Պարզվում է՝ Վիկտորյան սնվում է բացարձակապես բանջարեղենով և պատրաստված միայն շոգեխաշման միջոցով: «Բեքհեմը վաղուց հրաժարվել է քաղցրավենիքից, յուղային սննդից, վերջերս էլ հրաժարվել է նաև մսից և ձկից: Իհարկե, կա մի բան, որից նա չի կարողանում հրաժարվել` մեկ գացաթ կարմիր գինուց»,- ասել է խոհարարը: