Քերրիի և Լավրովի հանդիպումը մեկնարկել է
Մոսկվայում սկսվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
Նշենք, որ Քերրին երկօրյա այցով Մոսկվա է մեկնել: Այս տարվա մեջ, սա արդեն թվով 3-րդ դեպքն է, որ Քերրին այցելում է Մոսկվա:
Լավրովը նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվի նաև միջազգային ասպարեզում ՌԴ-ԱՄՆ համագործակցության հարցերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերրին մտադիր է Մոսկվա կատարած այցելության ժամանակ քննարկել Սիրիայի և Ուկրաինայի հարցերը: