«Billboard Boxscore»-ի դասակարգման համաձայն՝ Մադոննան 3-րդն է իր համերգային շրջագայություններից ստացած գումարներով
Մադոննան վաստակել է իր 2-րդ միլիարդը, որը նա աշխատել է իր համերգային շրջագայությունների շնորհիվ և դրանով իսկ դարձել ամենահաջողակ սոլո-երգչուհիներից մեկը` փոփ- երաժշտության ժանրում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Մադոննան ընդհանուր առմամբ իր տեղը զիջում է 2 խմբի` «U2»-ին և «Rolling Stones»-ին:
Մադոննայի եկամուտը համերգային շրջագայություններից կազմում է 1.31մլրդ դոլար: Անցյալ տարի միայն «Rebel Heart» համերգային շրջագայությունից նա վաստակել է 169.8 մլն դոլար:
Համերգային շրջագայությունների` «միլիարդերների» առաջին վեցնյակը 2016 թվականի մարտի 23-ի դրությամբ հետևյալն է`
The Rolling Stones-1,84 մլրդ
U2-1,67 մլրդ
Madonna-1,31 մլրդ
Bruce Springsteen-1,25 մլրդ
Elton John-1,05 մլրդ
Bon Jovi-1,03 մլրդ