Արքայազն Ուիլյամը ներկա կգտնվի իր նախկին սիրեցյալի հարսանիքին
Բրիտանացի արքայազն Ուիլյամը ներկա կգտնվի իր նախկին սիրեցյալի` Ջեսիկա Կրեյգի հարսանիքին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Հարսանիքը տեղի կունենա Քենիայում:
Նշենք, որ Ուիլյամի կինը` Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոունը ներկա չի լինելու արարողությանը: Նա կմնա երեխաների հետ` Մեծ Բրիտանիայում:
Ինչպես հայտնում է Կենսինգտոնյան պալատում՝ արքայազնը կայցելի Աֆրիկա 14-օրյա մասնավոր այցով: Նա կայցելի այն վայրը, որտեղ ժամանակին նշանադրվել է Քեյթի հետ և պաշտոնական հանդիպում կունենա նախագահի` Քեննի Ուխուրու Քենիատի հետ:
Թերթում չի նշվում, որ արքայազնը ներկա կգտնվի Քրեյգի ամուսնության արարողությանը: Սակայն այնտեղ նշվում է, որ նրանց ընտանիքները մտերիմ են միմյանց հետ: