Արքայազն Հարրին երկարաձգել է իր այցը Նեպալ, որպեսզի մասնակցի դպրոցի վերականգնողական աշխատանքներին (լուսանկար)
Արքայազն Հարրին երկարաձգել է Նեպալայի այցելությունը, որպեսզի մասնակցի դպրոցի վերականգնմանը, որը քանդվել էր երկրաշարժի հետևանքով: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Արքայազնը կանցկացնի Նեպալում ևս 6 օր: Ինչպես խոստովանել է Հարրին՝ իրեն դժվար է թողնել այս երկիրը, հանդիպած մարդկանց, ինչպես նաև երկրի գեղեցկության պատճառով:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլին երկրաշարժի հետևանքով քանդվել էր դպրոցը: Երկրաշարժի հետևանքով մահացել էր 9000 մարդ և մի քանի հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները: