Անջելինա Ջոլին կոչ է արել օգնել Թուրքիային և Հունաստանին՝ փախստականների հարցում (լուսանկար)
Դերասանուհի և ռեժիսոր Անջելինա Ջոլին կոչ է արել օգնել Հունաստանին և Թուրքիային՝ փախստականների հարցում: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Վերջերս Ջոլին կատարել է հերթական այցը որպես ՄԱԿ-ի հատուկ բանագնաց:
Ինչպես հայնի է՝ նա հանդիպել է սիրիացի փախստականների հետ` Լիբանանի Բեքաայի հովտում, ինչպես նաև Հունաստանի` Պիրեյ նավահանգստի փախստականների հետ:
Դերասանուհու հայտարարության մեջ ասվում է, որ ներկայիս ճգնաժամն ամբողջ աշխարհում տեղի ունեցող կոնֆլիկտների արդյունքն է: Ինչպես նշում է դերասանուհին՝ փախստականների թիվը հասնում է 60 միլիոնի, ուստի պետք վերջ դնել կոնֆլիկտներին, որոնք պատճառ են հանդիսանում փախստականների առաջացմանը և օգնել այնպիսի երկրներին, ինչպիսիք են` Հունաստանը և Թուրքիան: