Սերգեյ Բեզրուկովը խոստովանել է, թե իրականում ինչու է բաժանվել նախկին կնոջից
Սերգեյ Բեզրուկովը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Իրինայի` նախկին կնոջ հետ ամուսնությունից առաջ գնել է 2 հասարակ ամուսնական մատանի: Այս մասին հայտնում է Rambler.ru-ն:
Սակայն հարսնացուին դրանք այդքան էլ դուր չէին եկել և նա խնդրել էր գնել ավելի թանկարժեք մատանիներ` ադամանդով: Բեզրուկովը չի մերժել սիրելիի խնդրանքը և նվիրել է 2 մատանի` հասարակ և թանկարժեք քարով: Դերասանի խոսքով` կինը մշտապես կրում էր 2-րդը` թանկարժեք մատանին:
Սերգեյը նշում է, որ հավատում է նախանշանների և դրանցից մեկի համաձայն` ամուսնական մատանին պետք է լինի հասարակ` առանց թանկարժեք քարերի: Այդ դեպքում, ամուսնական կյանքն ավելի հարթ կընթանա: Դերասանը չի բացառում, որ նրանց բաժանման մեջ դեր է ունեցել նաև այդ նախանշանը: