«ԻՊ»-ը նավթ է վաճառում Թուրքիային (լուսանկարներ)
RT հեռուստաընկերության կայքի հրապարակած փաստաթղթերից կարելի է ենթադրել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը բավականին մեծ քանակությամբ նավթ է վաճառել և շարունակում է վաճառել Թուրքիային: Փաստաթղթերը հայտնվել են քրդական ազգային ինքնապաշտպանական ուժերի ձեռքում՝ Սիրիայի հյուսիսում գտնվող Աշ-Շադդադի քաղաքի գրոհի ժամանակ: Նրանք այդ փաստաթղթերը հանձնել են այդ վայրն այցելած RT-ի թղթակցին: Հենց այդ ժամանակ էլ քրդերը պատանդ էին վերցրել զինյալների Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, որոնք պատմել են «ԻՊ»-ի և Թուրքիայի կապերի մասին: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Նշվում է, որ Աշ-Շադդադին Սիրիայի հյուսիս- արևելքում գտնվող նավթարդյունահանման խոշորագույն կենտրոններից է: RT-ի թղթակիցներն Աշ-Շադդադի եկել էին քրդական ինքնապաշտպանական ուժերի կողմից քաղաքն ազատագրելուց 10 օր անց: Իրենցից հետո ահաբեկիչներն ավերված քաղաք էին թողել: «Նկարահանումների մեծ մասը տեղի են ունեցել Շադադիում, որտեղ ապրում է մոտ 10 հազար մար:
«ԻՊ»-ի զինյալները փախուստի են դիմել, թողել ամեն ինչ, և անգամ կարևոր փաստաթղթերը, որոնք մենք գտել ենք»,-պատմել է RT-ի ռեժիսորը, որի անունն անվտանգության նկատառումներից ելնելով չի հրապարակվել: