Ռոստովում թուրքական բեռնանավ է կալանվել
Տագանրոգի նավահանգստի կապիտանին հրամայվել է մուտքի թույլտվություն չտալ թուրքական «Լիրա» բեռնանավին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «ТАСС»-ին:
Համապատասխան որոշումը կայացրել է Ռոստովի մարզի Արբիտրաժային դատարանը:
««Լիրա» բեռնանավի վրա կալանք է դրվել «СГМ-Мост» ՍՊԸ-ի ծովային պահանջներն ապահովելու նպատակով»,- նշվում է դատարանի բացատարականում: Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ անվտանգության միջոցառումները՝ կալանքի տեսքով, անհրաժեշտ են վնասված պատճառը փոխհատուցելու համար:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նավն առաջ էր ընթանում առանց նավավարի, իսկ հատուկ ծառայությունները բազմիցս նախազգուշացրել են անվտանգության կանոններին հետևելու մասին, քանի որ դրանք չպահպանելու դեպքում մեծանում է բախումների հավանականությունը: Ինչպես պարզվել է, նավի անձնակազմը ցանկացել է գաղտնի պահել նավի բախման փաստը:
Նավի կապիտանը թուրք է եղել, և այն պատկանել է թուրքական ընկերությանը, չնայած եղել է Պանամայի դրոշով: