Դոնի Ռոստովի օդանավակայանում տարհանում է իրականացվում
Ոստիկանության աշխատակիցները Դոնի Ռոստովի օդանավակայանից և երկաթուղային երեք կայարանից տարհանում են մարդկանց: Այս մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Հաղորդվում է, որ ոստիկանները կայարանների տարածքները շրջափակել են: Նրանք անանուն ահազանգ են ստացել՝ կայարաններում ինքնաշեն պայթուցիկ սարք լինելու մասին: Մարդկանց սկսել են տարհանել անտեր պայուսակ գտնելուց հետո:
«Օդանավակայանի տարածքում անտեր պայուսակ է գտնվել, որը կասկած է առաջարել ոստիկանների շրջանում: Դեպքի վայրում անհապաղ ուժեղացվել են անվտանգության ծառայությունները, և պայուսակը ստուգվել է»,- հայտնել են աղբյուրները:
Այս պահին փորձագետներն ու ոստիկանական շները հետազոտում են պայուսակը: