Եվրոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Եվրոպան տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու համար ավելի լավ գործընկեր չունի, քան Թուրքիան է: Այս մասին գրում է Reuters-ը:
Դավութօղլուն նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Բրյուսելում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել:
«Եվրոոպայի անվտանգությունը սկսվում է Թուրքիայից, իսկ Թուրքիայի անվտանգության համար հարկավոր է Իրաքում անվտանգության գոտի ստեղծել»,-ասել է Դավութօղլուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահը դատապարտել էր Բրյուսելի ահաբեկչություները: