Պոլինա Գագարինան լրագրողների զոհն է դարձել
Ռուս երգչուհի Պոլինա Գագարինան անբարեխիղճ լրագրողների զոհն է դարձել: Այս մասին գրում է Russianshowbiz.info-ն:
«Դուք չեք հավատում» ծրագրի շրջանակներում լրագրողները սխալ կողմից են ներկայացրել երգչուհու և նրա հորեղբոր հարաբերությունները: Հաղորդման ժամանակ ասվում է, որ Պոլինայի և նրա հորեղբոր հարաբերությունները սառել են, և որ երգչուհին ուրացել է հորեղբոր արած բոլոր լավությունները:
Գագարինան ասել, որ հաղորդման մեջ ներկայացվածը չի համապատասխանում իրականությանը:
«Ես շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ հորեղբորս հետ: Մենք անգամ միասին պատասխանում ենք երկրպագուներիս նամակներին»,-ասել է նա:
Ալեքսանդր Մուկաչյովը նույնպես հերքել է Պոլինայի հետ իր հարաբերությունների մասին տարածված լուրերը:
«Լրագրողներն եկան իմ տուն և բոլորովին այլ տեսանկյունից ներկայացրին մեր զրույցը: Ես և Պոլինան շատ լավ հարաբերությունների մեջ ենք»,-ասել է նա: