Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպելու է Վլադիմիր Պուտինի հետ
Գերմանիայի արտաքին գործերի նախարար ֆրանկ Վալտեր Շտայնմայերը պլանավորում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Հանդիպումը պլանավորված է»,- ասվել է նամակում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շտայնմայերը կարող է հանդիպել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ Մոսկվայում` երեկոյան մարտի 23-ին :