«Բետմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը արժանացել է քննադատությունների
Ֆանտաստիկ ժանրի «Բետմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմն արժանացել է բացասական արձագանքի: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Նրա վարկանիշը ներկա պահին կազմում է 37%: 51 փորձագետից 33-ը ֆիլմն անհաջող են համարել: «Ինչ որ մեկը թող կանգնեցնի Զակ Սնայդերին: Ինչ որ մեկը թող փրկի այս աշխարհը»,- գրել է քննադատներից մեկը:
«Բավական չէ այն, որ տեսարանն ամբողջովին փչացրել են, հնարավոր է, որ մյուս կոմիքսներին սպասվում է նմանատիպ ճակատագիր»,- նշում է մեկ այլ քննադատ:
«Բնավորությունների զարգացում ը բացակայում է, երևում է դա լրացվում է տեխնիկական էֆեկտների շնորհիվ»,- նշում է երրորդը: