Մահացել է հայտնի հոլիվուդյան դերասանուհի
Մահացել է 1950-ականների Հոլիվուդյան դերասանուհի Ռիտա Գեմը: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Դերասանուհին 88 տարեկան էր: Նա մահացել է Լոս Անջելեսի «Սիդարս-Սինայ» բժշկական կենտրոնում: Դերասանուհին նկարահանվել է «Սաադի», «Թագավորների թագավոր» և այլ ֆիլմերում:
Գրեգորի Պեկի հետ միասին նա նկարահանվել է «Գիշերային մարդիկ», «Կրակոց»ֆիլմերում:
1962 թվականին Բեռլինյան կինոփառատոնի ժամանակ նա արժանացել է «արծաթե արջ» մրցանակին` «Ելք չկա» ֆիլմի համար: