Լինդսի Լոհանը և Եգոր Տարաբասովը սկսել են միասին ապրել(լուսանկարներ)
Լինդսի Լոհանի և իր 22-ամյա ընկերոջ հարաբերությունները գնալով լրջանում են: Զույգը սկսել է ապրել միասին: Այս մասին հայտնել է անձամբ դերասանուհին ինստագրամյան իր էջում հրատարակելով նկար, որում Եգորը դասավորում է իրերը:
«Այժմ ապրում ենք միասին, կամ ինչպես ստիպել ձեր տղամարդուն օգնել ձեզ: Սկզբում պետք է կախիչների հարցը լուծել»,- գրել է դերասանուհին:
Լինդսին և Եգորը հանդիպում են դեկտեմբեր ամսից: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն: Եգորի հայրը Ռուսաստանում ազդեցիկ բիզնեսմեն է: Սակայն ինչպես հայտնում է «Page Six» հրատարակչությունը` Եգորն այդքան էլ հարուստ չէ, ինչպես նշում են ԶԼՄ-ները:
Նա մեծ կարողության ժառանգ է, սակայն տվյալ պահին նա հորից գումար չի ստանում: Նա ազնիվ վաստակում է իր գումարը: Նրա հայրը հարուստ մարդ է, ով ունի շինարարական ընկերություն և մի քանի խանութ՝ Ռուսաստանում, բայց Եգորն օլիգարխ չէ:
Նրանց ծնողները ծանոթ են և շատ ուրախ են իրենց երեխանրի համար: