«Բետմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հարգել են Բրյուսելի ահաբեկչության զոհերի հիշատակը
«Բետմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի ռեժիսոր Զակ Սնայդերն իր ցավակցությունն է հայտնել Բրյուսելի ահաբեկչությունից զոհվածների ընտանիքներին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Դա տեղի է ունեցել Լոնդոնում կայանալիք ֆիլմի պրեմիերայի ժամանակ:
«Warner Bros»-ի ընկերության անունից ռեժիսորը հայտնել է. «Մեր սրտերը և մտքերը զոհվածների և նրանց ընտանիքների հետ են: Չկան միջոցներ արտահայտելու այն ցավը, որ մենք զգում ենք»,- ասել է Սնայդերը և խնդրել մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը: