Մեր սրտերն ահաբեկչությունից զոհվածների և նրանց ընտանիքների հետ են. Warner Bros
«Warner Bros» կինոընկերությունը որոշել է հետաձգել «Բետմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի կարմիր գորգի արարողությունը և մամլո ասուլիսը՝ կապված Բրյուսելում իրականացված ահաբեկչության հետ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
«Մեր սրտերն ահաբեկչությունից զոհվածների և նրանց ընտանիքների հետ են: Մենք որոշել ենք միանալ ֆիլմի երկրպագուներին և պրեմիերան անցկացնել Լոնդոնում, ոչ թե տրվել ահաբեկչության վախին»,- ասվում է հայտարարության մեջ: