Ադելը վախենում է ներկա լինել Ռիհաննայի համերգին
Երգչուհի Ադելը հարգում և սիրում է Ռիհաննայի աշխատանքը, սակայն այս ամառ նա չի կարողանա ներկա լինել նրա համերգին: Այս 2 գերաստղն իրենց գրաֆիկով շատ են տարբերվում: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
Ադելը կատակով ասել է, որ վախենում է այնքան տարվել, որ կորցնի ձայնը:
«Ես կցանկանայի իմ ելույթից առաջ լսել նրան, սակայն վախենում եմ կորցնել ձայնս դրանից հետո: Ես, իսկապես, շատ եմ սիրում նրան և մի բան կմտածեմ, որպեսզի տեսնեմ նրան»,-ասել է Ադելը:
Ադելն իրականում ձայնալարերի հետ խնդիրներ ունի: 2011թ-ին նա ԱՄՆ-ի իր համերգը հետաձգել է և անգամ վիրահատության ենթարկվել ձայնալարերի հետ կապված: Դրանից հետո նա շատ լուրջ է վերաբերվում իր ձայնալարերին: