Բեյոնսեն պատրաստ է բաժանվել Ջեյ Զիից
Երգչուհի Բեյոնսեն և Ջեյ Զին հաճախ են ներկա լինում հանրային հանդիպումների ժամանակ: Նրան իրենց դստեր հետ նաև ընտանեկան տոներ են նշում, սակայն երգչուհուն մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ զույգը բաժանման եզրին է: Այս մասին գրում է Starslife.ru-ն:
«Շաբաթ օրը նրանք 10-ից ավելի հյուր ունեին: Նրանց թվում ընկերներ, գործընկերներ և հարազատ մարդիկ էին: Բեյոնսեն և Ջեյ Զին միմյանց բավական օտար էին: Երեկոյի մյուս մասը երգչուհին միայնակ անցկացրեց»,-ասել է ընտանիքին մոտ գտնվող աղբյուրը:
Նա առաջին անգամը չէ, որ նման լուրեր է հայտնում երգչուհու և ռեփերի ընտանեկան լարված վիճակի մասին: Նրա խոսքով՝ Ջեյ Զին անընդհատ երեկոներ է կազմակերպում և զվարճանում, իսկ Բեյոնսեն՝ օտարների ներկայությամբ խանդի տեսարաններ սարքում: