Լարիսա Դոլինան՝ նիհարելու գաղտնիքի մասին
Երգչուհի Լարիսա Դոլինան բազմիցս արտահայտվել է այն մասին, որ ցանկանում է ազատվել ավելորդ կիլոգրամներից: Նա անգամ վտանգավոր դիետաներ է պահել, որի հետևանքով, բարեբախտաբար, նրա հետ վատ բան չի պատահել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Երգչուհուն ի վերջո հաջողվել է նիհարել: Դիետաներին խիստ սկսել են հետևել հայտնիներից գրեթե բոլորը: Նրանց մի մասը նախընտրում է դիետա՝ ֆիթնեսի ուղեկցությամբ, մի մասն էլ՝ փորձում է նիհարել պարզապես դիետաներով:
«Նիհարելու համար ինձնից 1 տարի պահանջվեց: Ես նիհարեցի 20 կիլոգրամով: Իմ դիետան բավականին պարզ է՝ հարկավոր է կեֆիր խմել: Այս դիետայից օգտվել է ողջ ռուսական շոուբիզնեսը»,-ասել է նա: