Մոսկվայում հայեր են ձերբակալվել
Մոսկվայի արևմուտքում ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են «Lexus» մակնիշի մի մեքենա, որում խուզարկության ժամանակ «Մակարով» տեսակի ատրճանակ են հայտնաբերել: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով իրավապահ մարմիններին:
Աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին առավոտյան, ՃՈ ոստիկանները զննման նպատակով կանգնեցրել էին «Lexus» մակնիշի մեքենան, որի վարորդը և ուղևորը Հայաստանի բնակիչներ են եղել:
«Զննման արդյունքում տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է փամփուշտներով լիցքավորված «Մակարով» տեսակի ատրճանակ։ Փաստի առթիվ հարուցվել է քրգործ: Տրավում է հետաքննություն»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա նշել է, որ քննիչների կարծիքով ձերբակալվածները Մոսկվայի մարզում գործող էթնիկ հանցավոր խմբի անդամներ են։