Պուտինն ու Քերրին կհանդիպեն. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի հետ: Այս մասին գրում է РИА «Новости»-ին:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում նախատեսված է քննարկել Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:
«Պուտինի և Քերրի հանդիպումն իսկապես կկայանա: Քերրին և Լավրովն իրենց հանդիպումների մասին տեղեկացրել են Պուտինին, որի արդյունքում նախագահը որոշել է ԱՄՆ պետքարտուղարի հետ Սիրիայի և Ուկրաինայի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկել»,-ասել է Պեսկովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քերրին Մոսկվա կատարած այցի ժամանակ մտադիր է մի շարք հարցեր քննարկել Պուտինի հետ: