Շիֆուտինսկին տուն է գնել ԱՄՆ-ում
Միխայիլ Շիֆուտինսկին որոշել է գտնվել որդուն ավելի մոտ: Նա տուն է ձեռք բերել օվկիանոսից այն կողմ` շքեղ քոթեջ, որը գտնվում է Ֆիլադելֆիայում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Այժմ նա զբաղվում է տան վերանորոգմամբ և վերաբնակեցմամբ: Այդ գործում նրան օգնում է նոր ընտրյալը` Սվետլանա Ուրազովան: Նա «Ատաման» խմբի մասնակիցն է: Նրանք ծանոթ են արդեն 10 տարի, սակայն մտերմացել են երգչի կնոջ մահից հետո` 8 ամիս առաջ:
Սվետլանան դժվարին պահին եղել է երգչի կողքին և Միխայիլն էլ դա գնահատել է:
«Մենք գնել ենք տուն, այն գտնվում է տղայիս տան մոտ, այսինքն՝ մենք հիմա հարևաններ ենք»,- ասել է երգիչը: