Դիմա Բիլանը դիմել է երկրպագուներին՝ շնորհակալական խոսքերով
Շուտով` մարտի 31-ին, էկրանին կհայտնվի պատմական «Հերոս» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Դիմա Բիլանը: Երաժշտի համար դա կլինի առաջին խոշոր դերը` կինոյում: Այս մասին հայտնել է Rambler.ru-ն:
Այդ մասին իր զգացմունքներով երգիչը կիսվել է իր միկրոբլոգում. «Ես որոշեցի կիսվել ձեզ հետ՝ անկեղծ շնորհակալությամբ: Նրա համար, որ օգնում եք չկորցնել ուղենիշը նորին հասնելու համար: Դժվարին պահին օգնելու, ձեր սիրո և նրա համար, որ թույլ եք տալիս լինել ծիծաղելի, տխուր, լուրջ: Ես զգում եմ ինձ ինչպես համալսարանում` նյարդայնանում եմ դեբյուտիս համար: Թիմը շատ հոգատարությամբ է աշխատել ֆիլմի վրա և մենք պետք է դա զգանք: Անկեղծ ուրախանում եմ այն բանի համար, որ մանկությանս երզանքներն իրականանում են»,- գրել է երգիչը:
Երկրպագուները գնահատել են երգչի անկեղծությունը և մեկնաբանություններ են արել: Պարզվում է շատերն անհամբեր սպասում են ֆիլմի պրեմիերային: Սակայն նրանք նաև խնդրում են երգչին հոգ տանել իր մասին: