Քաղաքացիական պատերազմը Թուրքիային վեր է ածում Սիրիայի
Թուրքիայում պետական անվտանգության ուժերի և երկրում արգելված Քուրդիստանի Աշխատավորական կուսակցության զինյալների հակամարտությունը Թուրքիայի հարավ-արևելքում ուժգնանում է: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Politico»-ին:
Քրդերի մայրաքաղաք համարվող Դիարբեքիրից փախած տեղաբնակները դժվարությամբ են ճանաչում հարազատ քաղաքի փլուզված փողոցները, որոնք թաթախված են քաղաքացիական պատերազմի մեջ:
«Այս ամենը նման է Սիրիային»,- ասել է տեղաբնակ կինը, ով ստիպված է եղել ընտանիքի անդամների հետ լքել քաղաքը:
Ինչպես գրում է թերթը, Եվրոպան ընդհանրապես ուշադրություն չդարձրեց Թուրքիայի քաղաքացիական պատերազմի վրա, քանի որ կենտրոնացած էր սիրիական հարցով համագործակցությունների և փախստականների հարցերը լուծելու վրա:
ԵՄ-ն քննադատության չի ենթարկում թուրքական իշխանությունների կողմից իրականացվող հակաքրդական ռազմական գործողությունները. Բյրուսելը պաշտոնապես նրանց ահաբեկիչ է համարում, չնայած բոլոր եվրոպական երկրները չեն, որ համաձայն են այս տեսակետին: