Գրիգորի Լեպսը պատրաստ է զբաղեցնել Թինա Կարոլի ամուսնու տեղը
Մոտ մեկ շաբաթ առաջ ուկրաինացի հայտնի աստղ Թինա Կարոլը կորցրեց իր սիրելի ամուսնուն, ով նրա պրոդյուսերն էր: Այժմ երգչուհին գտնվում է խորը դեպրեսիայի մեջ, բայց նրա ընկերները փորձում են աջակցել նրան, չէ որ նա պետք է շարունակի ապրել: Եվ ահա նրան օգնության ձեռք է մեկնել Գրիգորի Լեպսը, ով այժմ պետք է աշխատի Թինայի հետ:
Գրիգորին վաղուց էր ծրագրել ուկրաինացուն տեղափոխել Ռուսաստան: Նա այժմ կզբաղվի Թինայի գործերով և կօգնի նրան ստեղծել իր կարիերան ոչ միայն Ուկրաինայում, այլ նաև Ռուսաստանում: Երգչի խոսքով` ինքը վաղուց էր ծրագրել իր ստեղծագործական ծրագրերն իրականացնել, ինչի համար նրան պետք է տաղանդավոր երգչուհին և Թինա Կարոլն իդեալական տարբերակ է: