Ջորջիո Արմանին կդադարի բնական մորթի օգտագործել իր հավաքածուներում
Ջորջիո Արմանին կհրաժարվի բնական մորթի օգտագործելուց իր հավաքածուներում, որպեսզի վերջ տա կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքին: Այս մասին հայտնում է «Cosmopolitan UK»-ն:
Ավելի վաղ նորաձևության տունն օգտագործում էր բնական մորթի բրենդային հագուստ և աքսեսուարներ ստեղծելու գործում:
«Ուրախ եմ հայտնել, որ ««Armani Group»-ը վճռականորեն մտադիր է հրաժարվել իր հավաքածուներում բնական մորթի օգտագործելուց»,- հայտնել է Արմանին:
Մեր օրերում տեխնոլոգիական առաջընթացները, դիզայների խոսքով, հնարավորություն են տալիս ստեղծել այլընտրանք:
Վերջին ժամանակներս նորաձևության տները հաճախ են արժանացել կենդանիների պաշտպանների քննադատություններին: Փետրվարի վերջին քննադատվել էին «Hermès», «Prada», «Louis Vuitton» և եվրոպական այլ առաջատար բրենդներ: