Նա դեռ աղջնակ է, ես չեմ կարող կնության առնել այդպիսի երիտասարդ աղջկա. Քրիս Բրաունը Ռիհաննայի մասին
Երգիչ Քրիս Բրաունը հաստատել է տարածված այն տեղեկությունը, որ ինքը և Ռիհաննան բաժանվել են: Վերջին հարցազրույցներից մեկում Բրաունը խոստովանել է, որ 24-ամյա հոբելյանը պատրաստվում է միայնակ նշել:
Սակայն ծննդյան երեկույթին երգիչը եկել է իր նախկին ընկերուհու՝ Կարուչի Տրանի հետ: «Ես միշտ կսիրեմ Ռիհաննային,- պատմել է Քրիսը իր զգացմունքերի մասին,- բայց մենք տարբեր ցանկություններ ունենք. նա զբաղված է իր գործերով, կրկին շրջագայությունների մեջ է, և հետո նա դեռ աղջնակ է, ես չեմ կարող կնության առնել այդպիսի երիտասարդ աղջկա. ես նույնպես երիտասարդ եմ»:
Թե ինչ է մտածում այս մասին Ռիհաննան դեռևս պարզել հնարավոր չէ, նա մեկնաբանություն չի թողել, սակայն երգչուհին անցած շաբաթվա ընթացքում համացանցում հայտնվել են Ռիհաննայի մասնակցությամբ լուսանկարներ, որտեղ նա գրկախառնվում է անծանոթ երիտասարդի հետ: