Ռուս բարձրաստիճան պաշտոնյան, լքելով կնոջն ու երկու երեխաներին, ամուսնացել է քարտուղարուհու հետ (տեսանյութ և լուսանկարներ)
ՌԴ Անտառտնտեսության ղեկավար, էկոլոգիայի և բնական ռեսուրսների փոխնախարար Իվան Վալենտիկն ամուսնացել է իր քարտուղարուհի Նինա Սերգեևնայի հետ՝ լքելով կնոջն ու երկու երեխաներին: Այս մասին հայտնում է Lifenews.ru-ն: Պաշտոնյայի փոքր որդին վերջերս է բոլորել երկու տարեկանը:
Ուրբաթ երեկոյան «Ласточка» ռեստորանի մոտ կայանվել էին նորապսակների բարձրաստիճան հյուրերի թանկարժեք ավտոմեքենաները: Սակայն, ինչպես պարզվել է, հրավիրվածների թիվը շատ փոքր է եղել: Իվանին ու Նինային շնորհավորելու է գնացել ընդամենը 35 հյուր, այդ թվում՝ ՌԴ Անտառտնտեսության նախագահի ծնողները:
Մինչ հյուրերը շնորհավորական կենացներ էին բարձրացնում՝ մեկը մյուսի հետևից դատարկելով գավաթները, պահակախմբի «զորքը» ռեստորանի մոտ պատասխանատվություն էր կրում միջոցառման անվտանգության համար: Փեսացուի խիստ հրամանով՝ հարսանեկան խնջույքին չպետք է հայտնվեր և ոչ մի «օտար» մարդ:
Ինչպես հաղորդվում է, հարսանիքը ռուս պաշտոնյայից պահանջել է համարյա մեկ միլիոն ռուբլի: