«Եվրատեսիլ 2016»-ի Բելառուսի մասնակիցը բեմ դուրս կգա ամբողջովին մերկ՝ գայլերի ուղեկցությամբ (լուսանկար)
Բելառուսցի երգիչ Ալեքսանդր Իվանովը, ով «IVAN» մականվամբ է հանդես գալիս, «Եվրատեսիլ 2016»-ին իր երկիրը ներկայացնելիս բեմ կբարձրանա ամբողջովին մերկ՝ գայլերի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում է Spektrnews.in.ua-ն:
Երգչի պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը հայտնել է, որ այժմ բանակցություններ են ընթանում մրցույթի կազմակերպիչների հետ՝ կենդանիների հետ բեմ դուրս գալու թույլտվություն ստանալու համար (մերկ բեմ դուրս գալու համար կարծես թե թույլտվություն պետք չէ):
Դրոբիշը նշել է, որ դա կլինի 21-ամյա երգչի գլխավոր առանձնահատկությունը մրցույթի ընթացքում: Հեռուստադիտողներն արդեն սովոր են մասնակիցների էպոտաժային ելույթներին, օրինակ՝ մրցույթի հաղթող, մորուքավոր Կոնչիտա Վյուրստի ելույթին:
«Այո, Սաշան բեմում մերկ կլինի, այո բեմում գայլեր կլինեն,- կիսվել է Վիկտոր Դրոբիշը,- ընդհանուր առմամբ, ամեն մարդ իրեն նույնացնում է ինչ-որ կենդանու հետ: Երբեմն մենք փորձում ենք քողարկել նրան, և ամեն մարդ չէ, որ պատրաստ է կանգնել կենդանուն դեմ հանդիման: Մենք ցանկանում ենք, որպեսզի բոլորը զգան մարդու և բնության միջև գոյություն ունեցող այդ նուրբ շերտը»: