Ռուսաստանը պատրաստ է ուժ կիրառել Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտման դեպքում
Ռուսաստանը կսկսի միակողմանի կարգով ռազմական ուժ կիրառել Սիրիայում հրադադարը խախտողների դեմ: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ զինված ուժերի գերագույն շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկին: Այս մասին հաղորդում ` «Deutche Welle»-ն:
Գեներալը հստակեցրել է, որ Ռուսաստանը կարող է այդ քայլին գնալ արդեն մարտի 22-ին, եթե մինչ այդ ԱՄՆ-ը այդպես էլ չարձագանքի Մոսկվայի այն առաջարկին, որով նախատեսվում է վերահսկել Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմը: Ռուդսկին ամերիկյան կողմի լռությունն անընդունելի է համարել` հիշեցնելով, որ Ռուսաստանն այդ առաջարկությունն արել է դեռևս փետրվարի 25-ին:
Ըստ նրա վերահսկման բացակայության պատճառով ամեն օր խախտվում է կրակի դադարեցման ռեժիմը և խաղաղ մարդիկ են զոհվում:
Նա նաև ընդգծել է, որ «ռազմական ուժ կգործադրվի միայն այն դեպքում, երբ ստացվեն հավաստի տվյալներ հրադադարի սիստեմատիկ խախտման մասին և այն կողմերի նկատմամբ, որոնք պարտավորվել էին պահանել հրադադարը, ըստ Սիրիյում ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուս-ամերիկյան հայտարարության: