Մայքլ Ջեքսոնի շիմպանզեն կդառնա անիմացիոն ֆիլմի հերոսը
Ամերիկյան լեգենդար երգիչ Մայքլ Ջեքսոնի շիմպանզեն կդառնա անիմացիոն ֆիլմի հերոսը: Այս մասին հաղորդում է «The Hollywood Reporter»-ը: «Բաբլզ» ֆիլմի սցենարը գրել է Այզեք Ադամսոնը: Ծրագրով կզբաղվի «Starburns Industries» ընկերությունը:
2015 թ-ին Ադամսոնի սցենարը դարձավ Հոլիվուդի ամենալավ չնկարահանված սցենարը:
Ֆիլմի ստեղծողները մտադիր են պատմել Ջեքսոնի մասին նրա տնային կենդանու տեսանկյունից: Նախատեսվում է ֆիլմը պատրաստել` օգտագործելով կադրային անիմացիայի տեխնիկան, «Անոմալիզ» ֆիլմի ոճով:
1980-ականներին Բաբլզ շիմպանզեն հաճախ էր ուղեկցում Ջեքսոնին: Մասնավորապես, նա Ջեքսոնի հետ գնացել է «Bad World Tour» ճապոնական համերագային շրջագայությանը: