Եղանակը՝ Հայաստանում
Ուշադրություն
Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 22-ի գիշերը օդում հնարավոր է -1...-4 աստիճան, գետնի մակերևույթին‵ -3...-6 աստիճան ցուրտ:
Հանրապետության տարածքում`
Մարտի 22-ին Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 25-26-ը առանձին շրջաններում օրվա երկրորդ կեսին՝ կարճատև անձրև և ամպրոպ: 23-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Երևանում՝
Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 25-26-ի օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: