ԵԱՀԿ-ը դժգոհ է Ղազախստանի խորհրդարանական ընտրությունների ընթացքից
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններն իսկապես ժողովրդավարական չեն եղել, ինչպես որ խոստացել էին երկրի իշխանությունները: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների գործակալության առաքելության համակարգող Մարիետա Տադեին:
«Լիովին հասկանալի է, որ Ղազախստանը դեռևս երկար ճանապարհ ունի անցնելու և իրականացնելու բոլոր նախընտրական պարտավորությունները` չնայած որոշակի առաջընթաց նկատվում է»,- նշել է նա:
Ըստ առաքելության ղեկավար Բորիս Ֆերլիցի, ընտրություններին մասնակցել են 6 կուսակցություններ, բայց նրանց մեծամասնությունը «խուսափել են կառավարող կուսակցության քննադատությունից»: Այս մասին նշում է РИА «Новости»-ն:
«Իրական քաղաքական ընտրություն նախկինի պես չկա: Իշխող կուսակցության երկար տարիների գերակայությունը բոլոր մակարդակներում փաստացիորեն ջնջել է կուսակցության և պետության միջև գիծը»,- նշել է նա: